Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
19
02, 2011
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի և դրամավարկային կոմիտեի անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի և դրամավարկային կոմիտեի անդամների հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են գնաճի ներկա զարգացումների առանձնահատկությունները, գնաճը պայմանավորող հիմնական գործոնները, այդ թվում` միջազգային ապրանքային շուկաներում պարենային և հումքային ապրանքների գների միտումները և ազդեցությունը ներքին ապրանքային շուկաների վրա: Կարևորվել են գնաճի զսպման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, այդ թվում` դրամավարկային...
17
02, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին: Ընդգծելով, որ հարևան երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության և բարիդրացիության մթնոլորտում, զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների...
17
02, 2011
Քաղաքական կոալիցիայի կողմերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Օրինաց երկիր» կուսակցության կողմից` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: *** Քաղաքական կոալիցիայի...
17
02, 2011
Նախագահ Սարգսյանն ընդունել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Յան Ձիեչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչին: Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և վստահություն հայտնել, որ նրա այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համար, ինչպես նաև կնպաստի Նախագահ Հու Ձինթաոյի հետ իր հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը և ժողովրդին` Հայաստանի...
17
02, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստում քննության են առնվել ներկա և հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համակարգային կարողությունները, դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի արդյունավետության բարձրացման հարցեր:
16
02, 2011
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ: Նախագահը կարևորել է ցանկացած մակարդակով երկկողմ հանդիպումները, նշելով, որ դրանք լավ հնարավորություններ են ստեղծում հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, կա դրական միտում, սակայն առևտրաշրջանառության ծավալները, առկա ներուժի համեմատ, դեռևս բավարար համարել չի...
1
...
1144
1145
1146
1147
1148
1149
1150
1151
1152
1153
1154
...
1349