Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
22
01, 2011
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, որից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ նախնական գնահատմամբ, 2010թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է տասնմեկ տոկոսով: Սերժ Սարգսյանն ու Միխեիլ Սաակաշվիլին գոհունակությամբ են խոսել...
21
01, 2011
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը մեր երկրի համար չափազանց կարևոր համարելով` Հանրապետության ղեկավարը մասնավորապես նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության ապահովման բնագավառում առանձնահատուկ դեր ունի: «Մենք համարում ենք, որ անցած քսան տարիների ընթացքում մեր երկրում հսկայական աշխատանք է կատարվել:...
21
01, 2011
Գեորգի Կուտոյանը նշանակվել է ՀՀ Նախագահի օգնական
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ Գեորգի Կուտոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական:
21
01, 2011
Աշխատանքային այցով ՀՀ կժամանի Վրաստանի նախագահը
Հունվարի 22-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այցի շրջանակներում նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սաակաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
20
01, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստան
Պետական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս էվթիմիուի հետ: Այցի վերջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև առանձնազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ, որից հետո տեղի է ունեցել ՀՀ նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքից վերադարձել է Երևան:
19
01, 2011
Հունաստանում Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ի հետ
Պետական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս, Հունաստանի ինքնիշխան ուղղափառ եկեղեցու առաջնորդ Հիերոնիմոս II-ի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի անկախության հռչակումից ի վեր հաջողությամբ զարգացող հայ-հունական հարաբերություններին, երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությանը, որի ամենակենսունակ հիմքերից մեկը, Նախագահի խոսքով, երկու եկեղեցիների փոխհարաբերություններն են: «Աշխարհը զարգանում է,...
1
...
1149
1150
1151
1152
1153
1154
1155
1156
1157
1158
1159
...
1349