Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
19
01, 2011
Հունաստանում Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ
Պետական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-հունական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Ընդգծելով միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերը` երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների սերտ համագործակցությունը, Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացումը` հաշվի...
18
01, 2011
Պետական այցով Կիպրոսում գտնվող Նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին
Պետական այցով Կիպրոսում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծաղկեպսակ է դրել Լառնակա քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ավարտելով Կիպրոս կատարած պետական այցը` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստան:
18
01, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով, այսօր պետական այցով ժամանել է Հունաստանի Հանրապետություն: Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Այնուհետև տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-հունական բարձր մակարդակի քաղաքական...
18
01, 2011
Պետական ընթրիք` ի պատիվ պետական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից` ի պատիվ պետական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, տրվել է պետական ընթրիք: *** Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը պետական ընթրիքի ժամանակ Մեծարգո պարո՛ն Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ հայտնում Հունաստանի հյուրընկալ հողում մեզ ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Նախագահների մակարդակով այս պետական այցը մեր երկկողմ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու և նոր...
17
01, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն
Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն: Այսօր նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում: Օրվա երկրորդ կեսին Նախագահ Սերժ Սարգսյանը...
17
01, 2011
Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին
Նախաբան Հայաստանի Հանրապետության Նախագահը և Կիպրոսի Հանրապետության Նախագահը, Նախագահ Սերժ Սարգսյանի Կիպրոսի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում, հունվարի 17-ին Նիկոսիայում տեղի ունեցած բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում, գիտակցելով խորը արմատավորված և եղբայրական հարաբերությունները, որ գոյություն են ունեցել Հայաստանի և Կիպրոսի միջև պատմության ընթացքում, նրանց հարուստ մշակութային ժառանգությունը և կիպրացի ու հայ ժողովուրդների միջև համերաշխությունը,...
1
...
1150
1151
1152
1153
1154
1155
1156
1157
1158
1159
1160
...
1349