• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 29
    11, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Նախագահը նշել է, որ բարձր մակարդակի վրա գտնվող հայ-ռուսական հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են, երկու երկրների միջև հաջողությամբ շարունակվում է քաղաքական երկխոսությունը: Հանրապետության ղեկավարի հավաստմամբ, այդ հարաբերություններին նոր խթան հաղորդեց ս.թ. օգոստոսին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստան, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր:...
  • 29
    11, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանն անդրադարձ է եղել ս.թ. դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Խորհրդի նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքին:
  • 29
    11, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան` մասնակցելու դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 7-րդ գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ:
  • 29
    11, 2010
    Նախագահ Սարգսյանը Ռազմիկ Դավոյանին պարգևատրել է մեդալով Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Հանրապետության ղեկավարն այսօր այցելել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Ռազմիկ Դավոյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Նախագահը շնորհավորել է բանաստեղծին և հանձնել պետական պարգևը:
  • 27
    11, 2010
    Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին` նվիրված ՀՀԿ հիմնադրման 20-ամյակին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի «Միկա» մարզադահլիճում ներկա է գտնվել մարզական խաղերի ծրագրով անցկացվող մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին` նվիրված Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին: ՀՀԿ 19 տարածքային կազմակերպությունների թիմերի միջև մեկ ամիս տևած պայքարում եզրափակիչ փուլ անցած ՀՀԿ Արաբկիրի, Աջափնյակի և Մալաթիա Սեբաստիայի տարածքային կազմակերպությունների թիմերը վճռորոշ խաղում զբաղեցրել են համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերը: Հանրապետության...
  • 27
    11, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Սարանիստ» ընկերություն Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Սարանիստ» ընկերության ապակե տարաներ արտադրող գործարան, որտեղ ընթացիկ ամսում գործարկվել է արտադրական հզորությունների ընդլայնման ծրագիրը: Ժամանակակից լաբորատորիայի կառուցման և նոր հոսքագծերի ներդրման արդյունքում, գործարանը հնարավորություն է ստացել մեծացնել հոսքագծերի թողունակությունը, ավելի բարձրացնել արտադրանքի որակը: Հանրապետության ղեկավարը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, արդիականացման...
1
...
1151
1152
1153
1154
1155
1156
1157
1158
1159
1160
1161
...
1340
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: