Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
26
02, 2009
Նախագահ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ Բունդեսթագի պատվիրակության ղեկավարի տեղակալ Մարկուս Մեքելին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Բունդեսթագի պատվիրակության ղեկավարի տեղակալ Մարկուս Մեքելին եւ ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Մելանի Մոլթմանին: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են նոր տեմպերով: Երկրի ղեկավարը կառուցողական է որակել վերջերս անվտանգության...
25
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանն ու Դավիթ Բաքրաձեն ընդգծել են երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, հայ և վրացի ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ամուր բարեկամությունը: Հանրապետության Նախագահը կարևորելով տարբեր մակարդակներում ինտենսիվ շփումները, ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը և նշել,...
24
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երեւանի քաղաքապետարանում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2008թ. սոցիալ-տնտեսական գործունեության եւ 2009թ. քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Մինչ քննարկումներին անցնելը Հանրապետության Նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է երկու հանգամանքի վրա: Նշելով, որ “Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” օրենքի ընդունումից հետո շատ կարճ ժամանակահատվածում` ընդամենը երեք ամսում,...
23
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր Քիլաղպյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր, ծայրագույն վարդապետ հայր Եղիա Քիլաղպյանին եւ Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրի տնօրեն հայր Սերոբ Չամուրլյանին: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Մխիթարյան միաբանության պատմական դերակատարությունը եւ նշել, որ այն եղել եւ մնում է հոգեւոր-մշակութային կարեւոր կենտրոն: "Մեր ուժը մեր բազմազանության մեջ է",-ընդգծել է երկրի ղեկավարը եւ ասել, որ Հայաստանը որպես պետություն պարտավոր է հետաքրքրվել Միաբանության...
21
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստում քննարկվել են մեր երկրում նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց եւ պահեստազորայինների զինվորական հաշվառման, զորակոչի նախապատրաստման եւ անցկացման գործընթացների բարելավման, ինչպես նաեւ այդ ուղղությամբ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության կանոնակարգմանը վերաբերող հարցեր: Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաեւ Հավաքական անվտանգության...
21
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է "ՄԻԱՍԻՆ" երիտասարդական շարժման ստեղծման առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 21-ին մասնակցել է "ՄԻԱՍԻՆ" երիտասարդական շարժման ստեղծման առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը: “ՄԻԱՍԻՆ” շարժումը հիմնվել է 2008թ. փետրվարին: Շարժմանն անդամակցում են մի քանի հազար երիտասարդներ` Երեւանում եւ Հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Ինչպես նշել են միջոցառման մասնակիցներն, իրենց համախմբել է Հանրապետությունում ընթացող բարեփոխումներին, եվրոպական արժեքների արմատավորմանը, ժամանակակից, քաղաքակիրթ երկիր կառուցելու գործընթացին մասնակից...
1
...
1152
1153
1154
1155
1156
1157
1158
1159
1160
1161
1162
...
1211