Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
03
12, 2010
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Գյունթեր Բեխլերը: Նախագահը շնորհավորել է դեսպանին և ընդգծել, որ մեր երկիրը շահագրգռված է Շվեյցարիայի Համադաշնության հետ հարաբերությունները զարգացնելու գործում, ինչին զգալիորեն կարող է նպաստել երկու երկրների միջև վերջին շրջանում ձևավորված ակտիվ երկխոսությունը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի կառավարությանը` մեր երկրին...
03
12, 2010
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգին, ով Հայաստանում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում: «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
02
12, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԱՀԿ գագաթնաժողովում
Հարգարժա́՛ն Նախագահ Նազարբաև, Հարգարժա́՛ն տիկին նախագահող, Տիկնա́՛յք և պարոնա́՛յք, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարների այս հանդիպումը կարելի է յուրահատուկ համարել. այն ԵԱՀԿ առաջին գագաթնաժողովն է 21-րդ դարում և առաջինն է հետխորհրդային տարածքում: Շնորհավորում եմ ղազախստանյան գործընկերներին և անձամբ Նուրսուլթան Նազարբաևին ակտիվ նախագահության և բարձր մակարդակով անցկացվող գագաթնաժողովի համար: ԵԱՀԿ տարածքում բնակվող ժողովուրդները...
02
12, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղազախստան
Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում այսօր շարունակել է երկկողմ հանդիպումներ ունենալ գագաթնաժողովին մասնակցող երկրների և պատվիրակությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունգարիայի Նախագահ Պալ Շմիթի և ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ: Հայաստանի և Հունգարիայի նախագահներն ընդգծել են երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք...
01
12, 2010
Նախագահ Սարգսյանն Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ: Նախագահներ Սարգսյանը և Թյիրկը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Սլովենիայի նախագահը ջերմությամբ է հիշել ս.թ. հոկտեմբերին Հայաստան կատարած իր...
01
12, 2010
Աստանայում Նախագահը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների և պատվիրակությունների ղեկավարների հետ
ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների և պատվիրակությունների ղեկավարների հետ: Նախագահ Սարգսյանը Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի հետ առավոտյան ունեցած հանդիպումից հետո, օրվա երկրորդ կեսին հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար, փոխվարչապետ Նիկ Քլեգգի և Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ: Սերժ Սարգսյանը...
1
...
1156
1157
1158
1159
1160
1161
1162
1163
1164
1165
1166
...
1347