Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
03
11, 2010
Խորհրդակցություն Բագրատաշենում
Այսօր Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Բագրատաշենում խորհրդակցություն է անցկացրել, որտեղ պետական սահմանի անցակետերի արդիականացման խնդրից բացի, անդրադարձել է հարկային և մաքսային ծառայություններում տեղի ունեցող բարեփոխումներին և առկա խնդիրներին: Նախագահը նաև իր դիտարկումներն է ներկայացրել հարկային մուտքերի ապահովման հետ կապված, լսել ընթացիկ տարվա անցած տասն ամիսների հարկահավաքման կատարողականի մասին ՊԵԿ նախագահի հաշվետվությունը և մի շարք հանձնարարություններ...
02
11, 2010
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քլեբըրն Սլոանը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական աշխատանքն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը և դեսպան Սլոանը երկուստեք ընդգծել են Հայաստանի և Կանադայի միջև առևտրատնտեսական, մշակութային, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ օգտագործելու...
30
10, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է «McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնին, ով մեր երկրում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից կազմակերպված երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով: Նախագահը հույս է հայտնել, որ համաշխարհային տնտեսության մեջ իր մասնագիտական գործունեությամբ մեծ համբավ վայելող ընկերության ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համաժողովին, չափազանց օգտակար կլինի ինչպես հիմնադրամի...
29
10, 2010
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմը: Նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ հայ-իսրայելական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում առավել կամրապնդվեն ու կզարգանան: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ պատմական խորը արմատներ և ճակատագրի բերումով բազում ընդհանրություններ ունեցող երկու հինավուրց ժողովուրդները պարտավոր են սերտ հարաբերություններ և ակտիվ...
29
10, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և հայ-կանադական հարաբերությունների խորացման գործում կարևորել պատվիրակության այցը մեր երկիր: «Մենք բարձր ենք գնահատում հայ-կանադական հարաբերություններում ձևավորված մակարդակը և խորապես շահագրգռված ենք այդ հարաբերությունների զարգացմամբ ու համագործակցությամբ: Համաշխարհային տնտեսության մեջ Կանադայի ձեռբքերումներն զգալի են, և Հայաստանը տարբեր ոլորտներում Ձեր...
29
10, 2010
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքն ամբողջությամբ
Սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սրտանց ողջունում եմ ձեզ նախագահական նստավայրում: Այսօրվա մեր հանդիպումը տեղի է ունենում արդեն ավանդական դարձած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների պաշտոնական հանձնման կապակցությամբ: Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ժամանակակից աշխարհում իսկապես շատ մեծ է: Պատահական չէ, որ դրանց զարգացումն ու ներմուծումն աշխատանքային և անգամ անձնական առօրյայում շատերը համեմատում են այն հեղափոխության...
1
...
1163
1164
1165
1166
1167
1168
1169
1170
1171
1172
1173
...
1347