Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
06
11, 2010
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀԿ 20-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Միկա» մարզադաշտում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից անցկացվող ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին` նվիրված ՀՀԿ 20-ամյակին: Խաղի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է առաջին երեք տեղերը զբաղեցրած Շիրակի, Արմավիրի և Վայոց ձորի թիմերին` հաղթանակի կապակցությամբ և հանձնել պարգևներ:
05
11, 2010
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին` նշելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը մեծ պատասխանատվություն և այդ հարաբերություններն առավել ամրապնդելու պարտավորություններ է դնում երկու երկրների դեսպանների առջև: Նորանշանակ դեսպանը նշել է, որ երկկողմ կապերի սերտացման համար անհրաժեշտ...
04
11, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմիին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-ԱՄԷ առաջին գործարար համաժողովին մասնակցելու նպատակով: Նախագահը կարևորել է գործարար համաժողովի անցկացումը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հերթական այցը Հայաստան` հանդիպումների պարբերականությունը և Էմիրություններից շուրջ հինգ տասնյակ գործարարների մասնակցությունը առաջին համաժողովին համարելով արդյունավետ փոխգործակցության խոստումնալից...
03
11, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է հիմնովին վերակառուցված և արդիականացված Այրում-Ջիլիզա մաքսատուն և Այրում կայարանի վարչական շենք: Նախագահը ծանոթացել է մաքսատան նոր աշխատանքային պայմաններին, որոնք թույլ են տալիս մաքսային ընթացակարգերն իրականացնել ժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկման բարձր մակարդակով, ինչպես նաև մաքսային հսկողության կազմակերպումը դարձնել ավելի արդյունավետ: Շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին...
03
11, 2010
Խորհրդակցություն Բագրատաշենում
Այսօր Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Բագրատաշենում խորհրդակցություն է անցկացրել, որտեղ պետական սահմանի անցակետերի արդիականացման խնդրից բացի, անդրադարձել է հարկային և մաքսային ծառայություններում տեղի ունեցող բարեփոխումներին և առկա խնդիրներին: Նախագահը նաև իր դիտարկումներն է ներկայացրել հարկային մուտքերի ապահովման հետ կապված, լսել ընթացիկ տարվա անցած տասն ամիսների հարկահավաքման կատարողականի մասին ՊԵԿ նախագահի հաշվետվությունը և մի շարք հանձնարարություններ...
02
11, 2010
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քլեբըրն Սլոանը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական աշխատանքն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը և դեսպան Սլոանը երկուստեք ընդգծել են Հայաստանի և Կանադայի միջև առևտրատնտեսական, մշակութային, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ օգտագործելու...
1
...
1167
1168
1169
1170
1171
1172
1173
1174
1175
1176
1177
...
1351