• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 31
    05, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցության է անցկացրել միասնական քննությունների նախապատրաստական ընթաքի վերաբերյալ Հունիսի 2-ից մեկնարկող միասնական քննությունների նախապատրաստական ընթաքն է քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Երեւանի փոխքաղաքապետը, Հանրապետության մարզպետները: Նախագահն ասել է, որ նախորդ տարի միասնական ուժերով հնարավոր եղավ որոշակի բարելավում արձանագրել բուհական...
  • 30
    05, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Ալիկ Սարգսյանին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկ Հարությունյանին` երկարատեւ եւ բարեխիղճ աշխատանքի համար եւ նշել, որ նա արդեն ինը տարի ղեկավարում է համակարգը` սկզբում որպես Ներքին գործերի նախարար, ապա` ոստիկանապետ, իսկ համակարգում ընդհանրապես ղեկավար պաշտոններ է զբաղեցնում 16 տարուց ավելի: Ընդգծելով, որ սա գրեթե մի ամբողջ կյանք է, Սերժ Սարգսյանն ասել է. «Բոլորդ հասկանում եք, որ որեւէ պաշտոն, որեւէ պետական ծառայություն հավեժ չէ, եւ փոփոխություններն անհրաժեշտ են»: Նա նաեւ ավելացրել է, որ...
  • 30
    05, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասը: Դիվանագետն ասել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Լիտվայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում եւ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը` նպաստելու երկու երկրների գործակցության հետագա ընդլայնմանը: Նախագահ Սարգսյանը շնորհավորելով դեսպանին, ողջունել է մեր երկրում դեսպանատուն բացելու լիտվական կողմի քայլը, եւ նշել, որ Հայաստանը եւս նման մտադրություն ունի: Նախագահը հայ-լիտվական...
  • 30
    05, 2008
    Խորհրդակցություն համատիրության խնդիրների վերաբերյալ Արձագանքելով Երեւանի տարբեր համայնքների համատիրությունների կողմից հնչած առաջարկներին, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի համատիրությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագահը առանցքային խնդիր է դիտել համատիրությունների կայացումը, համայնքապետարան եւ բնակչություն կապի սերտացումը: «Մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի կառավարության, քաղաքապետարանի մակարդակով կայացված որոշումները իրականացվեն, ընդունված օրենքները կատարվեն»,- նշել է երկրի ղեկավարը եւ...
  • 29
    05, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին, կոմիտեի ռազմավարական հետազոտությունների գծով տնօրեն Բերրի Ջեյտոբսին եւ Ամերիկա-հայկական հասարակական կոմիտեի գործադիր տնօրեն Ռոսս Վարթյանին: Նախագահ Սարգսյանի խոսքով, Հայաստանը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացմամբ եւ դրանք դիտարկում է տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության կարեւոր գրավական: Ներկայացնելով...
  • 28
    05, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնախմբություններին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ պսակադրությունից հետո տեղի է ունեցել ժողովրդական տոնախմբություն եւ համերգ:
1
2
3
...
1177
1178
1179
1180
1181
1182
1183
1184
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: