• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 16
    07, 2010
    Նախագահ Սարգսյանն ընդունել է “Եվրանյուզ” հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Կայլային Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “Եվրանյուզ” հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Կայլային: Ողջունելով հյուրին` Նախագահը գոհունակությամբ նշել է, որ “Եվրանյուզ”-ը Հայաստանում ամենադիտվող եվրոպական հեռուստաալիքն է եւ ընկալվում է որպես Եվրոպայի կամ եվրոպական տեսակետի հայելին: “Եվրանյուզ”-ի տնօրենների խորհրդի նախագահի խոսքով, ինքն անչափ տպավորված է Հայաստանի դարավոր պատմությամբ, մշակույթով եւ այն ամենով, ինչ հասցրել է տեսնել մեր երկրում իր այցի օրերին:...
  • 14
    07, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը շնորհավորելով ազգային տոնի առթիվ, համոզմունք է հայտնել, որ դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները մշտապես կգտնվեն բարձր մակարդակի վրա: “Այսօր մենք հպարտությամբ ենք խոսում մեր երկրների միջեւ ավանդական բարեկամության վրա հիմնված սերտ համագործակցության մասին”,-ասել է ՀՀ Նախագահը:
  • 14
    07, 2010
    Նախագահ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորոսկուն Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորոսկուն: Նախագահը Լեհաստանի արտգործնախարարին խնդրել է նորընտիր Նախագահ Կոմորովսկուն փոխանցել իր շնորհավորանքները` Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ վերջին շրջանում Լեհաստանին բաժին հասած ծանր փորձություններն այլեւս ետեւում են, եւ երկրի կյանքը վերադարձել է բնականոն հուն: Հանրապետության ղեկավարի խոսքով, Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ...
  • 13
    07, 2010
    Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ի երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: Հանդիպման մասնակիցները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են գործունեության 7 տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաջողություններն ու այս տարվա մրցութային ծրագրերը: Նրանք ընդգծել են, որ տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը, աճում...
  • 13
    07, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իսրայելի պետության Պետական վերահսկիչ եւ օմբուդսման Միխա Լինդենշտրաուսին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իսրայելի պետության Պետական վերահսկիչ եւ օմբուդսման Միխա Լինդենշտրաուսին: Հանրապետության ղեկավարը ողջունել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Իսրայելի օմբուդսմանի գրասենյակի միջեւ ձեւավորված համագործակցությունն ու կարեւորել փորձի փոխանակման ուղղությամբ տարվող աշխատանքը:
  • 12
    07, 2010
    Նախագահ Սարգսյանը մասնակցել է “Հրայր եւ Աննա Հովնանյան” հիմնադրամի վարչական մասնաշենքի բացման արարողությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Հանրապետության 37 հասցեում գտնվող “Հրայր եւ Աննա Հովնանյան” հիմնադրամի վարչական մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել պատմամշակութային արժեք հանդիսացող վերակառուցված այդ շենքում, այցելել այնտեղ տեղակայված հասարակական մի շարք կազմակերպությունների եւ “Ամերիկայի Հայկական Համագումար” կորպորացիայի ու “Հրայր եւ Աննա Հովնանյան” հիմնադրամի երեւանյան գրասենյակներ: Հանրապետության ղեկավարին...
1
...
1178
1179
1180
1181
1182
1183
1184
1185
1186
1187
1188
...
1340
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: