Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
31
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը ուսման մեջ հաջողությունների հասած աշակերտների եւ ուսանողների հետ
Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալված ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրները, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած դպրոցականները եւ մաթեմատիկայի “Կենգուրու” մրցույթի հաղթողները, մեդալների եւ պարգեւների հանձնման արարողությունից հետո, իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրուցել են Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման մասնակիցներին հետաքրքրել է, թե մեր երկրում գիտության եւ կրթության զարգացման ի՞նչ նոր ուղիներ եւ հնարավորություններ կան, որոնք...
30
08, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն Արցախ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, օգոստոսի 29-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի այլ պաշտոնատար անձանց եւ "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Նախագահ Սարգսյանը, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ, ծանոթացել է կրթության եւ գեղարվեստական դաստիարակության համար հիշյալ հաստատություններում ստեղծված պայմաններին:...
27
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վլադիմիր Մսրյանի հոգեհանգստի արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի հոգեհանգստի արարողությանը` Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:
27
08, 2010
Սերգեյ Մանասարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
27
08, 2010
Նախագահ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել “Բազե-2010” հավաքի փակման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել օգոստոսի 23-ին մեկնարկած “Բազե-2010” համահայկական երիտասարդական հավաքի եզրափակիչ միջոցառումներին եւ փակման արարողությանը: Նախագահը զրուցել է հավաքի մասնակից երիտասարդների հետ, ովքեր Հանրապետության ղեկավարին ներկայացրել են “Բազե-2010”-ից ստացած իրենց տպավորությունները, պատմել` հասարակական, քաղաքական, հոգեւոր, մշակութային եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ավանդական դարձած հանդիպումների ու ծաղկաձորյան հագեցած առօրյայի մասին: Նրանք...
26
08, 2010
Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՄՖԿ գործադիր փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Լարս Թանելի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) գործադիր փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Լարս Թանելի հետ: Քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման, ՄՖԿ-ի հետ ինչպես խորհրդատվական, այնպես էլ ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանը ողջունել է մեր երկրում Կորպորացիայի գործունեության ակտիվացումը եւ պատրաստակամությունը` միջազգային փորձագետների ներգրավմամբ աջակցելու Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների...
1
...
1188
1189
1190
1191
1192
1193
1194
1195
1196
1197
1198
...
1357