• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 01
    05, 2010
    "Շանհայ-Էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Չինաստանում գտնվող Նախագահ Սարգսյանն եղել է Սուչժոու քաղաքում "Շանհայ-Էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եղել է Չինաստանի Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքում: Չինաստանի երկրորդ խոշոր արդյունաբերական քաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է "Սուչժոու տեխնոպարկ", որը հանդիսանում է Չինաստանի եւ Սինգապուրի համատեղ նախագիծ եւ երեսուն տարում Սուչժոու քաղաքը վերածել է ժամանակակից արդյունաբերական մեգապոլիսի: Հանրապետության ղեկավարը Սուչժոու տեխնոպարկում եղել է...
  • 30
    04, 2010
    Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել "Շանհայ Էքսպո 2010" միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի բացման արարողությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին մեկնել է Չինաստան` մասնակցելու "Շանհայ-Էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը: Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել "Շանհայ Էքսպո 2010" միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը: Այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է "Շանհայ Էքսպո 2010"-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի տաղավարներով:
  • 30
    04, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի անունից տրված պաշտոնական ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Շանհայի միջազգային խորհրդաժողովների կենտրոնում մասնակցել է "Շանհայ-Էքսպո-2010" միջազգային ցուցահանդեսի բացման առիթով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի անունից տրված պաշտոնական ընդունելությանը, որին հաջորդել է "Շանհայ-Էքսպո-2010"-ի բացման հանդիսավոր արարողությունը:
  • 28
    04, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին: Երկրի ղեկավարը շնորհավորել է դիվանագետին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Հանրապետության Նախագահը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
  • 28
    04, 2010
    ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սարգսյանը մեկնել է Չինաստան` մասնակցելու “Շանհայ-Էքսպո-2010” ցուցահանդեսի բացմանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին մեկնել է Չինաստան` մասնակցելու “Շանհայ-Էքսպո-2010” համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները, պաշտոնատար այլ անձինք: Այցի ընթացքում ՀՀ Նախագահն առանձնազրույց կունենա ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի հետ: Հայաստանի ղեկավարը ներկա կգտնվի “Շանհայ-Էքսպո-2010”...
  • 27
    04, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին /Գերմանիա/: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործմանն ուղղված պարոն Բիրկհոֆերի ջանքերը: Նախագահ Սարգսյանը չափազանց կարեւորել է էներգետիկ անվտանգության խնդիրներն ընդհանրապես, եւ միջուկային անվտանգությունը` մասնավորապես: Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ միջուկային անվտանգության խնդիրների նկատմամբ միջազգային հանրության...
1
...
1194
1195
1196
1197
1198
1199
1200
1201
1202
1203
1204
...
1340
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: