Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
28
05, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ պսակադրությունից հետո տեղի է ունեցել ժողովրդական տոնախմբություն եւ համերգ:
28
05, 2010
Նախագահ Սարգսյանը Հանրապետության տոնի կապակցությամբ պետական պարգեւներ ու կոչումներ է հանձնել
Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 24-ի հրամանագրերով` Հանրապետության տոնի կապակցությամբ պետական պարգեւներ եւ կոչումներ են շնորհվել գիտության, արվեստի, բժշկության, լրագրության, սպորտի եւ մի շարք այլ բնագավառների մի խումբ ներկայացուցիչների: Նախագահ Սարգսյանն այսօր նրանց է հանձնել պարգեւները, շնորհավորել Հանրապետության օրվա եւ հայրենիքի բարձր պարգեւներին ու կոչումներին արժանանալու առթիվ: "Հանրապետության տոնը լավ հնարավորություն է` ընդգծելու մեր ժողովրդի արժանավոր զավակների աշխատանքը, մատնացույց...
27
05, 2010
Բելգիայում Նախագահ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Սերժ Սարգսյանը նշել է, որ եվրաինտեգրումը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից: Կողմերը խոսել են Արեւելյան գործընկերության ծրագրի ընձեռած նոր հնարավորությունների մասին: Նրանք ընդգծել են, որ Արեւելյան գործընկերության ձեւաչափը նաեւ Կովկասի երկրների միջեւ համագործակցությունը...
27
05, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայում հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին Բելգիայում հանդիպել է Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ: ՀՀ Նախագահը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը սերտորեն համագործակցելու ԵՄ կառույցների հետ եւ ընդգծել, որ Հայաստանն իր դավանած արժեհամակարգով եւ մղումներով Եվրոպայի անբաժան մասն է կազմում: Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը կարեւորել է նաեւ Հայաստանում տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու...
26
05, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան /մայիսի 25-ին/ Բրյուսելում աշխատանքային ընթրիք է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպել է Բելգիայի ու Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
26
05, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի առեւտրի հարցերով հանձնակատարին
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի առեւտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտին: Քննարկվել են Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի կնքման գործընթացին առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է պայմանագրի կնքումը, քանի որ Եվրամիությունը մեր երկրի խոշորագույն առեւտրական գործընկերներից է: Նախագահը նշել է, որ Հայաստանը 2003 թվականից լինելով Առեւտրի...
1
...
1201
1202
1203
1204
1205
1206
1207
1208
1209
1210
1211
...
1353