• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 18
    12, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, որտեղ կմասնակցի Պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ղազախստանը 2010 թ. ստանձնում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունը:
  • 17
    12, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Սերժ Սարգսյանը շրջել է թանգարանում, ծանոթացել Հայաստանի տարածքում պեղված քարե դարից մինչեւ բրոնզե դար ընկած ժամանակահատվածի շուրջ 1200 հնագիտական արժեքավոր ցուցանմուշներին, որոնք ներկայացվում են առաջին անգամ: Ցուցանմուշներին ծանոթանալու ընթացքում Նախագահը հետաքրքվել է նաեւ թանգարանի ընթացիկ աշխատանքներով:
  • 17
    12, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Միքայել Բորգ-Հանսենը (նստավայրը` Կիեւ): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանը շահագրգռված է Դանիայի հետ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: “Մենք ցանկանում ենք ակտիվացնել երկու երկրների քաղաքական երկխոսությունն, ինչն, անկասկած, իր հետեւից կբերի նաեւ որոշակի տնտեսական...
  • 16
    12, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է պետական բուհերի ռեկտորների հետ Բուհական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հետագա քայլերն են քննարկվել Նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետական բուհերի ռեկտորների այսօր կայացած հանդիպման ժամանակ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Կարեւորելով կրթության որակի բարձրացումը` նա ընդգծել է. "Ձեր, Ձեր ղեկավարած բուհերի գործունեությամբ է պայմանավորված, թե վաղը մենք ինչ մասնագետներ ենք ունենալու, ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան": Խոսելով բուհական կրթության հիմնական...
  • 15
    12, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների եւ Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ: Հանրապետության Նախագահը եւ եվրոպացի դիվանագետները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընդլայնվող օրակարգի շուրջ, ամփոփել են անցած տարվա արդյունքները, ինչպես նաեւ խոսել են հետագա անելիքների մասին:
  • 15
    12, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի բացման արարողությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի բացման արարողությանը: Մեծ գիտնականի հուշարձանը տեղադրվել է մայրաքաղաքի Տերյան-Աբովյան փողոցների միջեւ գտնվող զբոսայգում, աստղադիտարանի մոտ։ Ձեռնարկն իրականացվել է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի կողմից:
1
...
1208
1209
1210
1211
1212
1213
1214
1215
1216
1217
1218
...
1333
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: