Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
20
01, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպմանը վերաբերող հարցեր:
20
01, 2010
Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը
Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. դեկտեմբերի 30-ի հրամանագրով Վլադիմիր Գրիգորյանը նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը:
18
01, 2010
ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, այսօր կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Հանրապետության Նախագահը նույն օրը ուշ երեկոյան կվերադառնա Երեւան:
18
01, 2010
ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: ՀՀ Նախագահն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ: ՌԴ Նախագահի մերձմոսկովյան կեցավայրում կայացած հանդիպման սկզբում ողջունելով Սերժ Սարգսյանին` ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Ռուսաստանի Նախագահն ասել է, որ 2008 թվականին հանդիպել են...
16
01, 2010
Նախագահ Սարգսյանն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:
14
01, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը մեր երկիր` Հանրապետության Նախագահն ասել է. "Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ 2009թվականին մեր ռազմավարական գործընկերությունը համալրվել է որակական նոր տարրերով, պահպանվել է քաղաքական ինտենսիվ երկխոսության բարձր մակարդակը, ամրապնդվել են տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը": Նշելով, որ Հայաստանը հետագայում եւս ջանքեր կգործադրի երկկողմ...
1
...
1211
1212
1213
1214
1215
1216
1217
1218
1219
1220
1221
...
1340