Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
12
04, 2010
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի Նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպումը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
12
04, 2010
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի եւ ԱՄՆ Նախագահների հանդիպումը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Սերժ Սարգսյանը եւ Բարաք Օբաման անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ընթացքին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:
11
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով ապրիլի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին: Հայաստանի Նախագահը Վաշինգտոնում երկկողմ հանդիպումներ կունենա նաեւ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նախագահ Սարգսյանն այցի ավարտից հետո կարճատեւ արձակուրդ կանցկացնի արտերկրում:
10
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: Նախագահն այցելել է Արմավիրի մայր ջրանցքի Հուշակերտ գյուղում գտնվող վերանորոգված հատված, ներկա գտնվել ջրատարը շահագործման հանձնելու արարողությանը: Սերժ Սարգսյանն այնուհետեւ ծանոթացել է մարզի ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագրին, որն ուղղված է Արմավիրի եւ Թալինի համակարգերում ջրօգտագործման արդյունավետության բարձրացմանը եւ գյուղական բնակավայրերում զբաղվածության աճին: 2009թ. մեկնարկած եւ 36,33 մլն դոլար ընդհանուր...
10
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ մրցելույթներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀԱՕԿ-ի հովանու ներքո Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ մրցելույթներին:
09
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Երկրի ղեկավարը ներկա է գտնվել Իջեւան քաղաքի ամբողջովին հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի արդիականացումն իրականացվել է Համաշխարհային բանկի "Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում" վարկային ծրագրի շրջանակում եւ թելադրված է ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի նպատակը բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետության եւ որակի բարձրացումն է:...
1
...
1210
1211
1212
1213
1214
1215
1216
1217
1218
1219
1220
...
1353