• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 29
    03, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
  • 27
    03, 2010
    Նախագահ Սարգսյանն հյուրընկալել է “Դիփ Փարփլ” ռոք խմբի անդամ Իէն Գիլանին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ “Դիփ Փարփլ” ռոք խմբի անդամ Իէն Գիլանին, եւ "Ռոքը օգնում է Հայաստանին" ծրագրի ղեկավար Ջոն Դիին: Նախագահ Սարգսյանը ողջունել է հռչակավոր խմբի այցը Հայաստանի Հանրապետություն, եւ նշել, որ մեր երաժշտասեր հասարակության կյանքում այն իրադարձություն է: Դիմելով անվանի երաժիշտներին` Սերժ Սարգսյանն ասել է. “Բնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում եւ ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ...
  • 26
    03, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Բարտակին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրներն եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցների շրջանակներում ունեն համագործակցության մեծ ներուժ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությունը,...
  • 25
    03, 2010
    Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան երրորդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին:
  • 24
    03, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սիրիա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպել է Հալեպի նահանգապետին, քննարկել հայ-սիրիական համագործակցությունը նաեւ միջմարզային մակարդակով խթանելու հնարավորությանն առնչվող հարցեր: Այնուհետեւ, ՀՀ Նախագահին հյուրընկալել է հալեպահայ համայնքը: Համայնքի ներկայացուցիչների հետ ջերմ ու անմիջական զրույցում Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Սիրիա կատարած այցի արդյունքներից եւ նշել, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-սիրիական ավանդական...
  • 24
    03, 2010
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Դեյր Զորում Սրբազա՛ն հայրեր, Հարգելի՛ ներկաներ, Այսօր ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել: Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առևտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ: Դեյր Զորի անապատում տեղի ունեցավ ողբերգության ամենահրեշավոր...
1
...
1213
1214
1215
1216
1217
1218
1219
1220
1221
1222
1223
...
1353
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: