Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
11
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով ապրիլի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին: Հայաստանի Նախագահը Վաշինգտոնում երկկողմ հանդիպումներ կունենա նաեւ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նախագահ Սարգսյանն այցի ավարտից հետո կարճատեւ արձակուրդ կանցկացնի արտերկրում:
10
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: Նախագահն այցելել է Արմավիրի մայր ջրանցքի Հուշակերտ գյուղում գտնվող վերանորոգված հատված, ներկա գտնվել ջրատարը շահագործման հանձնելու արարողությանը: Սերժ Սարգսյանն այնուհետեւ ծանոթացել է մարզի ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագրին, որն ուղղված է Արմավիրի եւ Թալինի համակարգերում ջրօգտագործման արդյունավետության բարձրացմանը եւ գյուղական բնակավայրերում զբաղվածության աճին: 2009թ. մեկնարկած եւ 36,33 մլն դոլար ընդհանուր...
10
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ մրցելույթներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀԱՕԿ-ի հովանու ներքո Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ մրցելույթներին:
09
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Երկրի ղեկավարը ներկա է գտնվել Իջեւան քաղաքի ամբողջովին հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի արդիականացումն իրականացվել է Համաշխարհային բանկի "Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում" վարկային ծրագրի շրջանակում եւ թելադրված է ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի նպատակը բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետության եւ որակի բարձրացումն է:...
09
04, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցը լրատվամիջոցներին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում
Պարոն Նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Դիլիջանում միջազգային դպրոցի հիմնելու նախաձեռնությունը: Շատ բարձր եմ գնահատում: Ես իմ համառոտ ելույթում ասացի, որ այս ծրագիրը չափազանց կարեւոր է մի շարք հանգամանքների բերումով, եւ մենք պետք է ամբողջովին աջակցենք դրան: Ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել պարոն Ռուբեն Վարդանյանին այս լավ նախաձեռնության համար եւ կոչ անել մեր պետական բոլոր մարմիններին, ծառայություններին` սատարելու այս ծրագրին: Ես վստահ եմ, որ 2013թ. 500 երեխաներ ենք...
08
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Խիդիր Սափարլիեւին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Խիդիր Սափարլիեւին, ով Հայաստանում է համատեղ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Թուրքմենստանի հետ առեւտրատնտեսական կապերը եւ ակնկալում է, որ միջկառավարական հանձնաժողովը առաջ կմղի երկկողմ փոխշահավետ համագործակցությունը: ՀՀ Նախագահը կարեւորել է...
1
...
1214
1215
1216
1217
1218
1219
1220
1221
1222
1223
1224
...
1357