• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 08
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Քիշնեւ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր օրվա երկրորդ կեսին մեկնել է Քիշնեւ` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Մոլդովայի մայրաքաղաքում նախատեսված է նաեւ Սերժ Սարգսյանի բանակցությունները Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Մոլդովայում տեղի կունենա նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը...
  • 08
    10, 2009
    Քիշնեւում կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Հոկտեմբերի 8-ին Քիշինեւում ԱՄՆ դեսպանի կեցավայրում կայացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձեւաչափով` երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական...
  • 07
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ Հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հայաշատ համայնքների, կազմակերպությունների ու կառույցների ավելի քան 250 մասնակիցների հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին նվիրված հանդիպմամբ ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղեւորությունը: Նույն օրն ուշ երեկոյան երկրի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան: *** Դոնի Ռոստովում կայացած հանդիպմանը Նախագահ Սարգսյանը դիմելով արտերկրաբնակ մեր...
  • 06
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների ներկայացուցիչներին Շարունակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը: Ավարտելով հանդիպումները Լոս Անջելեսում Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Նախագահը Բեյրութում հանդիպում է ունեցել Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ: Մինչ հանդիպումը Հայաստանի Հանրապետության Նախագահին է այցելել Մեծի Տանն...
  • 05
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Նախագահի նախաձեռնությամբ: Նախագահ Օբաման իր սատարումն է հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերի համար: ԱՄՆ-ի Նախագահը եւս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունների...
  • 04
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ-ի Արեւմտյան ափի եւ Լատինական Ամերիկայի հայաշատ համայնքների ներկայացուցիչներին Շարունակելով համահայկական ուղեւորությունը` Նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների շուրջ ծավալված քննարկումների համատեքստում հոկտեմբերի 4-ին Լոս Անջելեսի "Հիլթոն" հյուրանոցի սրահում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւմտյան ափի եւ Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ: Ինչպես եւ համահայկական ուղեւորության ընթացքում տեղի ունեցած մյուս...
1
...
1224
1225
1226
1227
1228
1229
1230
1231
1232
1233
1234
...
1333
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: