Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
08
02, 2010
Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում հանդիպում կունենա Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային...
06
02, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՉԺՀ դեսպանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Հոն Ցզյուինին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետինն` հայ-չինական փոխգործակցության զարգացմանն ուղղված նրա ակտիվ գործունեության համար` նշելով, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացման են: Հանրապետության Նախագահը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում։
05
02, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով Ռուսաստանի ազգային համակարգող Իգոր Շուվալովին: ՌԴ այս տարի ստանձնել է ԱՊՀ նախագահությունը: Նախագահ Սարգսյանը 2009թվականը շատ արդյունավետ է համարել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսակետից եւ ասել. "Մենք առաջընթաց ենք արձանագրել գրեթե բոլոր ոլորտներում: 2010 թվականը եւս սկսել ենք բավականին ինտենսիվ. արդեն իսկ երկու հանդիպում է եղել Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ, հունվարին...
05
02, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Դաֆինա Գերչեւային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային: Նա Հանրապետության Նախագահին հանձնել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նամակը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Դաֆինա Գերչեւային այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ...
04
02, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը Հայաստան` Նախագահ Սարգսյանն ասել է." Հայ-ամերիկյան հարաբերություններն ավանդաբար կրում են ջերմ, բարեկամական բնույթ, եւ այսօրինակ այցելությունները շատ կարեւոր են մեր երկրների միջեւ...
28
01, 2010
Հայկական բանակի 18-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր
Հայկական բանակի 18-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
1
...
1225
1226
1227
1228
1229
1230
1231
1232
1233
1234
1235
...
1357