• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 29
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վլադիմիր Ենգիբարյանի մեծարման երեկոյին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել 1956թ. ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի մեծարման երեկոյին: Սպորտի ոլորտում ունեցած մեծ ներդրման եւ ավանդի համար Հանրապետության Նախագահը անվանի մարզիկին պարգեւատրել է "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով: Վլադիմիր Ենգիբարյանի անունով է կոչվում օլիմպիական հերթափոխի մարզադպրոցը, որի 50-ամյա հոբելյանը նշվում է այս տարի:
  • 29
    10, 2009
    Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Պիտեր Յան Լանգենբերգը (նստավայրը` Թբիլիսի): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ ասել, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Նիդերլանդների հետ բոլոր ոլորտներում: Այդ գործում մեծ դերակատարություն վերապահելով դեսպաններին` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Լանգենբերգը ակտիվ կլինի եւ փոխգործակցության շրջանակն ընդլայնելու...
  • 28
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Հանրապետության Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես` անդրադարձել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Պիտեր Սեմնեբին ասել է, որ Եվրամիությունը ողջունում է արձանագրված առաջընթացը եւ պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել...
  • 27
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ քաղաքական վերնախավի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Եռաբլուր այցից հետո Նախագահը ՀՀ Ազգային Ժողովի պուրակում ներկա է գտնվել հոկտեմբերի 27-ին զոհված պետական ու քաղաքական գործիչների հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը:
  • 25
    10, 2009
    "Հեռուստամարաթոն 2009" ազգային տուրքի շրջանակում Մոսկվայում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ, "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ամենամյա "Հեռուստամարաթոն 2009" ազգային տուրքի շրջանակում Մոսկվայի "Արարատ Պարկ Հայաթ" հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ, որին մասնակացել են ռուսաստանաբնակ շուրջ 80 հայազգի գործարարներ: Դրամահավաք-ճաշկերույթին մասնակցել են նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո...
  • 24
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ. "Հարգելի պարոն Սարգսյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր ստեղծագործական հարուստ ուղու մասին, համոզված եմ, դեռ ուսումնասիրություններ են գրվելու` իմաստավորելու եւ գնահատելու այն մեծ դերը, որ Դուք ունեցել եք հայ թատրոնի եւ կինոյի պատմության մեջ: Ձեր ստեղծած կերպարներով Հայաստանում եւ Սփյուռքում մի քանի սերունդ է ոգեշնչվել,...
1
...
1235
1236
1237
1238
1239
1240
1241
1242
1243
1244
1245
...
1348
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: