Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
08
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ջերմուկ
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-8-ը երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Ջերմուկ քաղաքում` ծանոթանալով քաղաքում կատարված լայնամասշտաբ աշխատանքներին: Հանրապետության նախագահը եղել է ճոպանուղու տարածքում, դիտել զրոյական կանգառը, ծանոթացել դահուկային նոր սահուղու կառուցման եւ ճոպանուղու տարածքի բարեկարգման աշխատանքներին: Վերջինիս համար ծախսվել է 70 միլիոն դրամ, իսկ դահուկային նոր սահուղու կառուցման համար` շուրջ 200 միլիոն դրամ: Սերժ Սարգսյանը դիտել է նաեւ Ջերմուկի Կեչուտ թաղամասը քաղաքի...
07
11, 2008
Նախագահ Սարգսյանը Ջերմուկում հանդիպել է հայ շախմատիստ օլիմպիականների հետ
ՀՀ նախագահ, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ջերմուկ։ Նախագահ Սարգսյանը հանդիպել է նոյեմբերի 12-20-ը Դրեզդենում կայանալիք շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայից առաջ, Ջերմուկում իրենց ուսումնամարզական հավաքն անցկացնող շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների անդամների հետ: Սերժ Սարգսյանը ջերմ զրույց է ունեցել շախմատիստների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ ու մարզական վիճակով, բարի երթ մաղթել մեր...
06
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել
Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերթ Պոթթերինգի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններում առկա միտումներին: Կողմերը շեշտել են, որ տարածաշրջանային վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ հաստատել են, որ առկա հիմնախնդիրների լուծման միակ ճանապարհը բացառապես խաղաղ բանակցային...
05
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր Նախագահ Բարաք Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր Նախագահ սենատոր Բարաք Օբամային: Ուղերձում ասված է "Մեծարգո պարոն Օբամա, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները նոր որակ կստանան, եւ մեր երկրների միջեւ կսերտանա տնտեսական ու քաղաքական համագործակցությունը` ի շահ մեր բարեկամ ժողովուրդների: Ամերիկայի հայկական...
05
11, 2008
Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն եւ եվրոպական կառույցներ
Հայաստանի նախագահը նոյեմբերի 5-ի առավոտյան հանդիպել է Բելգիայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներ Արմանե դե Դեկերի եւ Հերման վան Ռոմպոյի հետ: Կողմերը բարձր են գնահատել հայ-բելգիական երկկողմ հարաբերությունները` կարեւորելով հայ համայնքի դերը այդ կապերի ամրապնդման գործում: ՀՀ նախագահը գոհունակություն է հայտնել Բելգիայի հետ ինչպես երկկողմ քաղաքական ու տնտեսական, այնպես էլ բազմակողմ եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում արդյունավետ գործակցության առթիվ: Հանդիպման...
05
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ /Բրյուսել, 5 նոյեմբեր, 2008թ./
Սիրելի հայրենակիցներ, հարգելի տիկնայք և պարոնայք, Ինձ համար իսկապես հաճելի է հանդիպել Բելգիայի համայնքի ներկայացուցիչների հետ և շփվել հայրենիքի շարունակական հզորացման համար իրական նվիրում հանդես բերող մեր հայրենակիցների հետ: Ձեր բոլորի շնորհիվ հայությունը Միացյալ Եվրոպայի մայրաքաղաքում ունի ոչ միայն Հայաստանի ներկայացուցչություն, այլև դինամիկ զարգացող և հայապահպանության լավագույն ավանդույթները մարմնավորող համայնք: Համայնքային կառույցների ակտիվության, հայկական ավանդական եկեղեցիների հոգեւևոր...
1
...
1241
1242
1243
1244
1245
1246
1247
1248
1249
1250
1251
...
1278