• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 15
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աստանա Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աստանա, որտեղ ներկա կգտնվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ “Փոխգործակցություն 2009” զորավարժությունների ակտիվ փուլին: Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
  • 14
    10, 2009
    Նախագահ Սարգսյանը Թուրքիայի իր գործընկերոջ հրավերով ժամանել է Բուրսա` դիտելու Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամանել է Բուրսա` դիտելու Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը եւ Շավարշ Քոչարյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ու արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Երկրի ղեկավարին ուղեկցել են նաեւ մի քանի տասնյակ հայ լրագրողներ: Սա...
  • 13
    10, 2009
    Նախագահ Սարգսյանն ընդունել է "Գալուստ Գյուլբենկյան" հիմնարկության լոնդոնյան գրասենյակի տեսուչ Մարտին Եսայանին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է "Գալուստ Գյուլբենկյան" հիմնարկության լոնդոնյան գրասենյակի տեսուչ, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայ համայնքների բաժանմունքի ղեկավար, մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանին եւ հայկական բաժանմունքի ղեկավար Զավեն Եկավյանին: Ուրախությամբ ողջունելով նրանց Հայաստանի Հանրապետությունում` Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների հայանպաստ եւ ազգանվեր գործունեության համար: "Մենք բարձր ենք գնահատում "Գյուլբենկյան"...
  • 12
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները լրագրողների հարցերին Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա մեկնելուց առաջ "Զվարթնոց" օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին. Պարոն Նախագահ, հիմա, երբ արձանագրություններն արդեն ստորագրված են, կարելի՞ է համարել, որ Ձեր դրած պայմանը` Թուրքիա գնալ բաց սահմանի դեպքում, կատարված է: Նախագահ Սարգսյան- Մենք երբեք որեւէ մեկի հետ նախապայմանների լեզվով չենք խոսել: Ընդհակառակը, մենք միշտ պնդել ենք, որ մեր հարաբերությունները պետք է զարգանան առանց որեւէ նախապայմանի: Խոսքը բավարար...
  • 12
    10, 2009
    Մոսկվայում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Մոսկովյան հանդիպումը երկու երկրների ղեկավարների` այս տարվա ընթացքում արդեն յոթերորդ հանդիպումն էր: Ողջունելով Հայաստանի Հանրապետության Նախագահին` Դմիտրի Մեդվեդեւն ասել է. "Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Ինչպես եւ պայմանավորվել էինք` շարունակում ենք պարբերական եւ ինտենսիվ երկխոսությունը, հանդիպում եւ շփվում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ...
  • 11
    10, 2009
    Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել "Էրեբունի-Երեւան.2791" տոնական միջոցառումներին Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին ներկա է գտնվել "Էրեբունի-Երեւան.2791" տոնակատարություններին: Երկրի ղեկավարը շրջել է մայրաքաղաքի կենտրոնում, դիտել քաղաքի տարբեր հատվածներում անցկացվող հանդիսությունները, զրուցել երեւանցիների հետ, իսկ երեկոյան ներկա է գտնվել օրվա եզրափակիչ ակորդին` Հանրապետության հրապարակում կայացած տոնական համերգին:
1
...
1246
1247
1248
1249
1250
1251
1252
1253
1254
1255
1256
...
1357
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: