Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
27
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության Նախագահ Բորիս Տադիչը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության Նախագահ Բորիս Տադիչը: Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բորիս Տադիչի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Սերբիայի ղեկավարները հայտարարություն կանեն մամուլի համար: Հայաստանի...
27
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպան Դրագան Ժուպանյեւացին /նստավայրը` Աթենք/: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նա իր ծանրակշիռ ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ եւ դրա արդյունավետ իրացման ուղղությամբ անհրաժեշտ են հստակ քայլեր: Այդ առումով նա մեծ...
25
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է "Լավագույն մարզական ընտանիք" մրցույթի հաղթողներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող "Լավագույն մարզական ընտանիք" ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին, մրցանակներ եւ վկայագրեր է հանձնել հաղթողներին: Նախագահը շնորհավորելով մրցույթի մասնակիցներին եւ հաղթողներին` ասել է, որ այս մրցույթում կարեւորը մասնակցությունն է: "Զանգվածային սպորտը, ակտիվ հանգիստը ոչ միայն ամուր առողջություն են ապահովում, այլեւ բարձր, լավ տրամադրություն: Նայեք, թե ինչպիսի լավատեսությամբ են ճառագում...
24
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է "Արմենիա" միջազգային օդանավակայաններ ՓԲԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ` ծանոթանալու օդանավակայանի հանրային գոտում կառուցվող նոր համալիրի շինարարական աշխատանքներին: Համալիրն սկսել է կառուցվել 2008թ. եւ շահագործման կհանձնվի 2011թ., որից հետո Զվարթնոց միջազգային օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել 3 միլիոն ուղեւոր: Նախագահը շրջել է նաեւ արդեն շահագործվող մեկնման եւ ժամանման սրահներում, ծանոթացել նոր ներդրված տեխնիկական համակարգերին եւ ուղեւորների սպասարկման գործընթացի...
23
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Սյաոյու Ժաոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Սյաոյու Ժաոյին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ ընդգծել է Ասիական զարգացման բանկի հետ արագ տեմպերով զարգացող փոխգործակցությունը: Երկրի ղեկավարը ողջունել է Բանկի արագ արձագանքը եւ հետաքրքրությունն այնպիսի խոշոր տրանսպորտային նախագծերի նկատմամբ, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Հյուսիս-հարավ երկաթուղու, Երեւանի քաղաքային տրանսպորտի զարգացման ծրագրերը:...
22
07, 2009
Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը
Նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 21-ի հրամանագրով Մխիթար Պապոյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը: Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, նա ժողովրդի առջեւ երդվել է "դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան,...
1
...
1254
1255
1256
1257
1258
1259
1260
1261
1262
1263
1264
...
1348