Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
21
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչը: Սա Խորվաթիայի Նախագահի առաջին պաշտոնական այցն է մեր երկիր: Այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական եւ մշակութային կապերի զարգացումը: Մայիսի 22-ին ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Խորվաթիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը,...
20
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպան Պետրոս Կեսթորասը (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Կիպրոսի հետ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ երկու ժողովուրդների պատմականորեն ձեւավորված մեծ հարգանքը միմյանց նկատմամբ: Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ մեծապես կնպաստի, որպեսզի հարուստ ավանդույթներ ունեցող...
19
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Խորվաթիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան տիկին Վեսնա Ցվյետկովիչ-Կուրելեցը (նստավայրը` Աթենք): Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջեւ փոխգործակցության հետագա զարգացմանը: Նշելով, որ Հայաստանը հետաքրքված է հայ-խորվաթական բարեկամական հարաբերությունների խորացմամբ, Նախագահ Սարգսյանն ասել է, որ Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչի առաջիկա...
19
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկային: Հանրապետության Նախագահն ասել է, որ վերջերս է եղել Չեխիայի մայրաքաղաքում եւ խիստ տպավորված է այն հաջողություններից, որոնց հասել է այդ երկիրը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը եւս ձգտում է մերձենալ Եվրոպային եւ ապրել եվրոպական չափանիշներով, այդ թվում` նաեւ իրավապահ ոլորտում: Նա կարեւորել է Հայաստանի եւ Չեխիայի գլխավոր դատախազների կողմից ստորագրված համագործակցության...
19
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Խորհուրդը լսել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի ներկա փուլի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի զեկույցը, քննարկել է այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերն ու հավանություն տվել դրանց: Ամրագելով Հայաստանի տնտեսության միջնաժամկետ ու երկարաժամկետ զարգացման, ինչպես նաեւ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման կարեւորությունը` Անվտանգության խորհուրդը քննության է առել...
18
05, 2009
Տեղի է ունեցել “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը
Այսօր տեղի է ունեցել “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչեւ օրակարգին անցնելը, “Հայաստան” համահայկական հիմնադրամի ծրագրերին աջակցություն ցուցաբերած եւ մեկ միլիոն ու ավելի ԱՄՆ դոլար նվիրաբերած գործարարներ Սամվել Կարապետյանին, Սերգեյ Համբարձումյանին, Գագիկ Ծառուկյանին, Սեյրան Կարապետյանին, Գենադի Ստեփանյանին, Էդիկ Խաչատրյանին, “ՎիվաՍել” եւ “Հայռուսգազարդ” ընկերություններին շնորհվել է Հիմնադրամի...
1
...
1263
1264
1265
1266
1267
1268
1269
1270
1271
1272
1273
...
1341