Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
09
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա գործունեության տարիները հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման տեսակետից արդյունավետ կլինեն: Ընդգծելով Իտալիայի հետ բազմաբնույթ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը` Նախագահ Սարգսյանը դրա համար լավ հիմք է դիտել փոխադարձ ցանկությունը,...
09
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Երկրի ղեկավարն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. "Սա մեր առաջին հանդիպումն է Հանրային խորհրդի ամբողջական ձեւավորումից հետո: Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր 36 անդամներիդ եւ ցանկանում բեղմնավոր աշխատանք: Այն, ինչ ստեղծվել է, նախադեպը չունեցող կառույց է, որի ե՛ւ կառուցվածքը, ե՛ւ կանոնադրությունը մշակվել ու ձեւավորվել են պետական կառույցներից դուրս: Ընտրությունները եւս կայացել են նախադեպը չունեցող...
08
07, 2009
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգն է քննարկվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են էկոնոմիկայի, քաղաքաշինության նախարարները, տարածքային կառավարման նախարարության, Վայոց ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի ղեկավարները: Կարեն Կարապետյանն ասել է, որ քննարկվող թեման ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի կարեւորագույն բաղկացուցիչներից է, եւ Ջերմուկ քաղաքի համալիր զարգացման առանցքային հարցերը քննարկվել են նաեւ...
08
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր:
07
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մեր երկրում ԱՄՆ-ի դեսպանություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի` Անկախության օրվա առիթով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպանատուն եւ շնորհավորել դեսպանության բարձրաստիճան աշխատակիցներին անկախության 233-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշել է. "Ցանկանում եմ Միացյալ Նահանգներին հետագա հզորացում, իսկ նրա ժողովրդին` բարգավաճում: Մենք իրապես շահագրգռված ենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ:...
07
07, 2009
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Կիպրոսի Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հրաժեշտի արարողությունը
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ տիկին Էլսի Խրիստոֆիայի հրաժեշտի արարողությունը: Մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները:
1
...
1266
1267
1268
1269
1270
1271
1272
1273
1274
1275
1276
...
1357