• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 07
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպել է Թուրքիայի Նախագահ Աբդուլահ Գյուլի հետ Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի Նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Սա Նախագահ Սարգսյանի հրավերով Թուրքիայի Նախագահի երեւանյան այցից հետո երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր: Հայ-թուրքական բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն: Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները դրական են գնահատել պրահյան հանդիպումը:...
  • 07
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրամիության "Արեւելյան գործընկերության" գագաթնաժողովին Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել Եվրամիության "Արեւելյան գործընկերության" անդրանիկ գագաթնաժողովը: Եվրամիության այս նախաձեռնությունում ներգրավված են նախկին ԽՍՀՄ վեց հանրապետություններ` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան եւ Ուկրաինան: Նախաձեռնությունը նախատեսում է Եվրամիության հետ կապերի ամրապնդում, առեւտրատնտեսական հարաբերությունների խորացում, վիզային ռեժիմի դյուրացում, ինչպես նաեւ գործընկեր երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցության խթանում:...
  • 06
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների եւ Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ:
  • 06
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ջոն Կիրակոսյանի 80-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ջոն Կիրակոսյանի 80-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. “Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեկի` 20-րդ դարի ականավոր պետական, քաղաքական ու հասարակական գործիչ, պատմաբան ու դիվանագետ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-րդ տարեդարձը: Նա Հայաստանում պատրաստված միջազգայնագետների առաջին սերնդից էր, ով ապացուցեց, որ նույնիսկ Խորհրդային Միության կազմում հնարավոր է մշակել եւ վարել հայաստանակենտրոն եւ հայակենտրոն արտաքին քաղաքականություն` մնալով...
  • 05
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ: Ողջունելով երիտասարդ հյուրերին` Նախագահը շեշտել է Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը ուժեղ ուսանողական խորհուրդների կայացման հարցում: Ըստ Սերժ Սարգսյանի, ուսանողը սովորելու տարիների ընթացքում ոչ միայն պետք է քայլեր անի գիտության ու գիտելիքի աշխարհում, այլեւ դաստիարակվի որպես ապագայի քաղաքացի: Մեր իրականության մեջ առկա խնդիրներից...
  • 05
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովին։ Կողմերը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ:
1
...
1268
1269
1270
1271
1272
1273
1274
1275
1276
1277
1278
...
1341
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: