• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 05
    09, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի Նախագահին փոխանցել է Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լավագույն մաղթանքները եւ Վրաստան այցելելու հրավերը: Նախագահ Սարգսյանն ու Գրիգոլ Վաշաձեն եւս մեկ անգամ ընդգծել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, հայ եւ վրացի ժողովուրդներին կապող դարավոր ամուր բարեկամությունը:...
  • 04
    09, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության պատվիրակությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության պատվիրակությանը, որը Երեւանում է կազմակերպության 18-րդ տարեկան համաժողովի առիթով: Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին` նշելով, որ այս միջոցառման անցկացումը Երեւանում լավ առիթ է ընտրական համակարգի խնդիրների քննարկման եւ դրական ընտրական փորձի փոխանակման համար: "Ժողովրդավարության երկար, բայց անհրաժեշտ ճանապարհը մեզ այսօր բերել է ընտրական համակարգի զարգացման մի աստիճանի, որը...
  • 04
    09, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միության ներգրավվածությունը համահայկական նշանակության խնդիրների լուծման գործում եւ ասել, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ձեռնարկների մասին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է Միության ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը: Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումներին: Պերճ Սեդրակյանի խոսքով` Հայկական...
  • 04
    09, 2009
    Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Շնորհավորելով դիվանագետին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ տնտեսական հիմնական գործընկերը, ուստի երկկողմ հարաբերությունների մակարդակը շատ բարձր է, իսկ տարվող աշխատանքների ծավալը` ընդգրկուն: Նա այդ իսկ պատճառով առանձնահատուկ նշանակություն է տվել Ռուսաստանի Դաշնության դեսպանի...
  • 04
    09, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիա Խորվաթիայի Հանրապետության Նախագահ Ստյեպան Մեսիչի հրավերով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիայի Հանրապետություն: Այցի առաջին օրը Վելիկի Բրիյուն կղզում ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սպիտակ առանձնատանը տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունների ավարտին նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:...
  • 04
    09, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայտնի հայ գործարարների հետ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայտնի հայ գործարարների հետ: Նշելով, որ նման ձեւաչափով վերջին հանդիպումից հետո շուրջ մեկ տարի է անցել, Նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ ժամանակը հնարավորություն է տալիս խոսելու ձեռք բերված պայմանավորվածությունների ու դրանց իրականացման ընթացքի մասին: Ըստ երկրի ղեկավարի, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգմաժամի հարուցած դժվարություններին, տարբեր ծրագրեր իրականացվել եւ իրականացվում են: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել...
1
...
1240
1241
1242
1243
1244
1245
1246
1247
1248
1249
1250
...
1340
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: