Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
21
01, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ 2009թ. պետական մրցանակներ է հանձնել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009թ. պետական մրցանակներ է հանձնել գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներին, ում ստեղծագործությունները մրցութային հանձնախմբերը ճանաչել են որպես լավագույններ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցանակակիրներին` գոհունակություն հայտնելով, որ պետական պարգեւների հանձնումն արդեն ավանդական բնույթ է կրում: "Ինձ համար...
21
01, 2010
Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի,Ադրբեջանի Նախագահների եռակողմ հանդիպումը
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունվարի 25-ին, Սոչիում կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
21
01, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընդլայնվող օրակարգը: Պիտեր Սեմնեբին նշել է, որ ներկայումս Եվրամիությունն ակտիվ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի...
20
01, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպմանը վերաբերող հարցեր:
20
01, 2010
Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը
Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. դեկտեմբերի 30-ի հրամանագրով Վլադիմիր Գրիգորյանը նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը:
18
01, 2010
ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, այսօր կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Հանրապետության Նախագահը նույն օրը ուշ երեկոյան կվերադառնա Երեւան:
1
...
1227
1228
1229
1230
1231
1232
1233
1234
1235
1236
1237
...
1357