Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
20
11, 2009
Մյունխենում կկայանա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակում` նոյեմբերի 22-ին Մյունխենում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Մյունխենյան հանդիպումը երկու երկրների նախագահների միջեւ այս տարվա ընթացքում թվով վեցերորդ հանդիպումն է:
18
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական երեկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 70-ամյակի կապակցությամբ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կազմակերպված հոբելյանական երեկոյին:
17
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Խորհրդային Միության հերոս Սուրեն Սարգսյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը Խորհրդային Միության հերոս Սուրեն Սարգսյանի մահվան կապակցությամբ այսօր ցավակցական հեռագիր է հղել Սարգսյանների ընտանիքին եւ մերձավորներին: Սուրեն Սարգսյանը Խորհրդային Միության` Հայաստանում բնակվող 103 հերոսներից վերջինն էր:
16
11, 2009
Նախագահ Սարգսյանն ընդունել է ռուսական հեռուստա եւ ռադիո ընկերությունների պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական հեռուստատեսության օրերի շրջանակում Երեւանում գտնվող մի շարք ռուսական հեռուստառադիոընկերությունների ղեկավարների եւ ոլորտի այլ ներկայացուցիչների պատվիրակությանը: Պատվիրակությունը գլխավորում է "Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա " հիմնադրամի նախագահ, միջպետական մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նման միջոցառման անցկացումը, Նախագահ Սերժ Սարգսյանը...
16
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ժողովրդական արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Երկրի ղեկավարը շնորհավորել է անվանի երգահանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ:
14
11, 2009
ՀՀ Նախագահի աշխատակազմը հայտարարում է թափուր պաշտոնի մրցույթ
ՀՀ Նախագահի աշխատակազմը հայտարարում է "Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Մրցույթը կկայանա 28.12.2009թ. ժամը 10.30-ին, ՀՀ Նախագահի աշխատակազմում (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26) Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` • բարձրագույն կրթություն. • ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ. • իր պարտականությունների...
1
...
1221
1222
1223
1224
1225
1226
1227
1228
1229
1230
1231
...
1340