Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
21
07, 2010
Նախագահ Սարգսյանն այցելել է Սեւանա լճի ափին տեղակայված "Միասին" երիտասարդական շարժման ճամբար
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սեւանա լճի ափին տեղակայված "Միասին" երիտասարդական շարժման ճամբար, որտեղ երկրորդ տարին անընդմեջ իրենց ակտիվ և ուսուցողական հանգիստն են անցկացնում "Միասին 2010" համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցները: Նախագահը հետաքրքրվել է երիտասարդների առօրյայով, ճամբարից ստացած տպավորություններով ու կրթական ծրագրի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներով: Սերժ Սարգսյանը ողջունել է "Միասին"-ի ակտիվ գործունեությունը եւ խրախուսանքի խոսքեր ասել շարժման...
21
07, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է “Միասին” երիտասարդական շարժման մասնակիցների հարցերին
Պարոն Նախագահ, շնորհակալ ենք մեզ այցելելու եւ «Միասին» շարժմանն աջակցելու համար: Չնայած մենք գտնվում ենք ճամբարում եւ անցկացնում ենք բավականին հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ, սակայն մենք ունենք բոլոր հնարավորությունները` հեռուստատեսությամբ եւ ինտերնետով ծանոթանալու մեր երկրում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Հարցս հետեւյալն է` ինչպե՞ս կբնութագրեիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը` հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների...
19
07, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության եւ առողջապահության ոլորտներում հանրությանն օգտակար լինելու հիմնադրամի առաքելությունը: Նախագահի խոսքով, նման հաստատություններն ավելի հեշտ են կարողանում գտնել ճանապարհը դեպի հասարակ մարդկանց սրտերը, եւ այդ առումով, դրանք կարեւոր ու արդիական դերակատարություն ունեն: “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն...
17
07, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման եւ կառավարման հիմնահարցերի վերաբերյալ:
17
07, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Անվտանգության խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգին: Երկրի ղեկավարն Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել արտաքին քաղաքականության վերջին զարգացումների վերաբերյալ:
17
07, 2010
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի “Միկա” սպորտային համալիրում ներկա է գտնվել Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարի բացմանը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին: Մրցաշարն անցկացվում է ի հիշատակ ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի:
1
...
1193
1194
1195
1196
1197
1198
1199
1200
1201
1202
1203
...
1357