Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
19
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 19-ի հրամանագրով` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:-0-
18
08, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը եւ Կազմակերպության` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ կառույցների ձեւավորման գործընթացի աշխույժ դինամիկան պահպանելու եւ այդ կառույցներին վերաբերող իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը:
17
08, 2010
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աթա Սերդարովը: Սերժ Սարգսյանը շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` ընդգծել է, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ համագործակցությունն ընդլայնելու եւ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու բոլոր հիմքերը կան: Դեսպան Աթա Սերդարովը վստահեցրել է, որ իր գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ կօգտագործի հայ-թուրքմենական...
16
08, 2010
Պետական այցով Երեւան կժամանի ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երեւան կժամանի ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ: ՌԴ Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ՀՀ Նախագահի նստավայրում կտրվի պետական ճաշ: Օգոստոսի 20-ին նախատեսվում է ՀՀ եւ ՌԴ նախագահների առանձնազրույց, որին կհաջորդեն երկու...
14
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադայի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել օգոստոսի 15-23-ը Երեւանում կայանալիք շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությանը: “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում անցկացվող օլիմպիադային կմասնակցեն բարձր վարկանիշային կարգ ունեցող շուրջ քառասուն հայ շախմատիստներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից: Օլիմպիադայի անցկացումը նպատակ ունի խթանելու Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդության կապերը...
13
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի կապակցությամբ
“Սրտանց ողջունում եմ Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Կրթության բնագավառում արդեն ավանդական դարձած հանդիպումների այս ձևաչափը լավ հնարավորություններ է ընձեռում քննելու արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնելու կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքը: Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի հայոց ոգին և հայոց լեզուն չկորսվեն օտարության մեջ`...
1
...
1191
1192
1193
1194
1195
1196
1197
1198
1199
1200
1201
...
1357