• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 27
    10, 2010
    Աստրախանում կայացել է եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ՌԴ Աստրախան քաղաքում ավարտվել է ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցած ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասներ` բանակցային աշխատանքը մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը շարունակելու և հիմնական սկզբունքների շուրջ փոխհամաձայնության գալու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մարդասիրական...
  • 27
    10, 2010
    Համատեղ հայտարարություն` ընդունված Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում «Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Նախագահները հանդիպեցին 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում` ՌԴ նախագահի հրավերով եւ հանգամանալից քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Վերահաստատելով 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթները, Նախագահներն ընդգծեցին, որ հակամարտության կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքերի գործադրում` հրադադարի ռեժիմի...
  • 26
    10, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովին: Նախագահը շնորհավորել է Անդրեյ Կոնդակովին` Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նման հեղինակավոր ֆինանսական կազմակերպության նախագահ ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ բանկի համագործակցությունը շարունակաբար կընդլայնվի: Հանրապետության ղեկավարը նշել է, որ բանկի ակտիվ գործունեության համար մեր երկրում կան բոլոր հնարավորությունները: Սերժ Սարգսյանը ողջունել է տնտեսության...
  • 26
    10, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներին: Նրանք Հայաստանում են գտնվում ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստին մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում խորհրդի նիստի անցկացումը, ընդգծելով, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ կանոնադրական և ոլորտային մարմինների աշխատանքին: Սերժ Սարգսյանը կարևորել է մաքսային ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված ԱՊՀ...
  • 25
    10, 2010
    Նախագահ Սարգսյանը, ՄԱԿ-ի 65-ամյակի կապակցությամբ, այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՄԱԿ-ի 65-ամյակի կապակցությամբ, այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի օրվա առթիվ շնորհավորել է գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչևային և կազմակերպության գործակալությունների ու հիմնադրամների բոլոր աշխատակիցներին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 1992 թվականից ի վեր Հայաստանում ՄԱԿ-ի գործունեությունը, որը, Նախագահի խոսքով` ուղղված է եղել Հայաստանի զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Հանրապետության ղեկավարը...
  • 25
    10, 2010
    Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Չիլիի Նախագահին` Չիլիի հանքափորների փրկարարական աշխատանքների բարեհաջող ավարտի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Չիլիի Հանրապետության Նախագահ Սեբաստիան Պինյերա Էչենիկեին` Չիլիի հանքափորների փրկարարական աշխատանքների բարեհաջող ավարտի կապակցությամբ: Նախագահի շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին` հանքափորների փրկարարական աշխատանքների բարեհաջող ավարտի կապակցությամբ: Այս ողջ ընթացքում ուշադրությամբ և հուզմունքով հետևում էինք...
1
...
1175
1176
1177
1178
1179
1180
1181
1182
1183
1184
1185
...
1357
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: