18
04, 2011

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի հետ և շնորհավորել նրան հոբելյանի կապակցությամբ: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հոբելյարին` հայրենիքին մատուցած երկարամյա ու բացառիկ ծառայութունների համար: Հանրապետության ղեկավարը Ջիմ Թորոսյանին մաղթել է քաջառողջություն, եռանդ ու երկար տարիների կյանք:

← Վերադառնալ