Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
07
05, 2026
Ի պատիվ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք, որի մեկնարկին նախագահները հանդես են եկել բաժակաճառերով: Նախագահ Վահագն Խաչատուրյանի բաժակաճառը. «Մեզ համար առանձնահատուկ պատիվ է ողջունել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետությունում, ջերմ և բարեկամական միջավայրում, որը խորհրդանշում է մեր ժողովուրդների միջև ձևավորված փոխադարձ հարգանքն ու...
07
05, 2026
Հայաստանի և Լատվիայի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Այսօր պատիվ ունեմ հյուրընկալել Լատվիայի ﬔծարգո նախագահ Էդգարս Ռինկևիչսին և իր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։ Ուրախությամբ եմ նշում, որ սա իմ գործընկերոջ առաջին այցն է նախագահի պաշտոնում, սակայն պարոն Ռինկևիչսին պատիվ ենք ունեցել Հայաստանում...
07
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ: Նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Վահագն Խաչատուրյանը ողջունել է Լատվիայի նախագահի այցը Հայաստան և ընդգծել, որ այն կարևոր հնարավորություն է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների...
07
05, 2026
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի դիմավորման արարողությունը
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լատվիայի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:
06
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քրիստոս Հարպանտիդիսի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության կորպորատիվ հարաբերությունների տնօրեն (գլխավոր տնօրենի տեղակալ) Քրիստոս Հարպանտիդիսի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել Հայաստան այցելության, ինչպես նաև «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին մասնակցելու համար։ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում կարևորել է ընկերության հետ ձևավորված բազմամյա արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ...
06
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը բացման խոսքով հանդես է եկել «Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում հանդես է բացման խոսքով «Կապակցվածությունից դեպի հնարավորություն. խթանելով ԵՄ-Հայաստան առևտուրն ու ներդրումները» խորագրով պանելային քննարկմանը: «Խոսքիս մեկնարկին նախ կցանկանայի բոլորիս շնորհավորել այս օրերին Երևանում հաջողությամբ ընթացող և արդեն իսկ ավարտված մի շարք առանցքային՝ ես կասեի, միջազգային հնչեղություն ունեցող միջոցառումների կապակցությամբ, այդ թվում՝...
1
...
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
...
1349