Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
05
05, 2026
Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Պատվո հյուրերի մատյանում։
05
05, 2026
Հանրապետության նախագահը Ֆրանսիայի նախագահին պարգևատրել է Փառքի շքանշանով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին պարգևատրել է Փառքի շքանշանով: Շքանշանը օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, հոգևոր առաջնորդներին (կրոնական գործիչներին) տրվող բարձրագույն պարգևն է: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
04
05, 2026
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ողջունելով Ֆրանսիայի նախագահին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելության և Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին մասնակցության համար: «Հայաստանը 1991 թվականից հետո հայտնվել է Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում և մենք անցել ենք այս ճանապարհը...
03
05, 2026
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին: Մայիսի 5-ին կմեկնարկի Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Էմանուել Մակրոնը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
03
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորդանա Սիլյանովսկա-Դավկովաի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Գորդանա Սիլյանովսկա-Դավկովաի հետ։ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով իր պաշտոնակցին, շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելության և Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին մասնակցության համար։ «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել...
03
05, 2026
Նախագահ Խաչատուրյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին: Միացյալ թագավորության վարչապետը Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին մասնակցելու համար:
1
...
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
...
1349