Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
13
12, 2025
Հանրապետության նախագահն Աշգաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ
Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի միջոցառումների շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել միջոցառմանը մասնակցող երկրների ղեկավարների հետ։ Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Իրանի Նախագահ Մասուդ Փեզեշկիանի, Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի, Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և այլ գործընկերների հետ։ Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և...
12
12, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառմանը
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում ելույթ է ունեցել «Խաղաղություն և վստահություն. միասնության նպատակներ հանուն կայուն ապագայի» խորագրով լիագումար նիստին։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը. «Պատիվ է հանդես գալ այս միջազգային ֆորումում, որը նվիրված է Խաղաղության և վստահության միջազգային տարուն,...
12
12, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ է դրել Թուրքմենստանի «Չեզոքության հուշահամալիրի» մոտ
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ է դրել Թուրքմենստանի «Չեզոքության հուշահամալիրի» մոտ:
11
12, 2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նախագահներն ընդգծել են հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը, փոխադարձ վստահության հիման վրա ընդլայնվող քաղաքական երկխոսությանն ու գործնական համագործակցության խորացմանը միտված...
11
12, 2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Թուրքմենստանի մշտական չեզոքության՝ 30-ամյակի կապակցությամբ, մաղթելով շարունակական զարգացում և առաջընթաց Թուրքմենստանին, ինչպես նաև բարօրություն ու խաղաղություն թուրքմեն ժողովրդին։ Սերդար Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Թուրքմենստանի...
11
12, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 11-13-ը Թուրքմենստանի նախագահի հրավերով աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբաթում Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Այցի ընթացքում նախատեսված են Հանրապետության նախագահի հանդիպումները Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի և արտասահմանյան գործընկերների հետ։
1
...
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
...
1342