Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
07
05, 2026
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի դիմավորման արարողությունը
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լատվիայի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:
















