Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
10
07, 2025
Նախագահը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության դոցենտ Աննա Սիրինյանին։ Նրանց ուղեկցել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և կառույցի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախագահը բարձր է գնահատել պրոֆեսոր Վան Լինտի և դոցենտ Սիրինյանի երկարամյա գործունեությունն...
10
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Հայաստան․ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով բիզնես համաժողովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի բարձր հովանու ներքո Երևանում կայացել է «Հայաստան․ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագիրը կրող բիզնես համաժողովը՝ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման շրջանակում։ Նախագահը ողջունել է ներկաներին և հանդես եկել ելույթով՝ նշելով հանդիպման կարևորությունը։ Իր խոսքում նա շեշտել է համագործակցության, փոխվստահության և ընդհանուր արժեքների շուրջ համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ կայունության և...
05
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակի և պետական խորհրդանիշերի օրվա առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ: 1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է...
04
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և դեսպանատանը կատարած աշխատանքի համար վերջին հինգ տարիների ընթացքում։ Ձեր հետևողական ու նվիրված գործունեությամբ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում»:...
04
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, Միացյալ Նահանգների ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հետագա հաջողություններ։
03
07, 2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին: «Վերջին տարիներին մեր հարաբերությունների զարգացումը տպավորիչ էր: Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերում է Կանադայի իշխանությունը Հայաստանին, որը միտված է աջակցելու Հայաստանին անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում: Սա շատ կարևոր հանգամանք է։ Ցանկացած...
1
...
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
...
1320