Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
20
04, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Շնորհավորելով հատուկ ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ նախագահը բարձր է գնահատել Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունների շարունակական զարգացումը։ «Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանը և ՆԱՏՕ-ն իսկապես կարողացել են ստեղծել ամուր հիմք ավելի ամուր գործընկերության համար։ Մենք պահպանում ենք բավականին ակտիվ երկխոսություն և...
13
04, 2026
Կրթական նախագծի շրջանակում նախագահական նստավայր էին այցելել դպրոցականներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակներում նախագահական նստավայր այցելած մի խումբ դպրոցականների: Սովորողները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահին և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը տարբեր թեմաների վերաբերյալ:
09
04, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով նախարարի այցը՝ նախագահը նշել է, որ այն վկայում է Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված փոխվստահության և բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման մասին՝ ընդգծելով երկկողմ համագործակցության զարգացման հետևողական և հեռանկարային բնույթը։ Կարևորվել է բարձր մակարդակի փոխայցերի դերը քաղաքական...
09
04, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Մարգուս Ցահքնային և նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ նշելով, որ հայ-էստոնական հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, շարունակում են դինամիկ զարգանալ։ Անդրադառնալով Երևանում Էստոնիայի նստավայր դեսպանության պաշտոնական բացմանը՝ նախագահը կարևորել է այդ իրադարձությունը՝ այն գնահատելով որպես նշանակալի քայլ...
09
04, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևը։ Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում՝ հանուն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման։ «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր խթան կդառնա մեր պետությունների և ժողովուրդների գործընկերության և բարեկամության զարգացման...
06
04, 2026
Նախագահական նստավայրում պարգևատրվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողները
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ելույթով, հանձնել պարգևները և մարզիկներին նոր հաղթանակներ ու հաջողություններ մաղթել։
1
...
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
...
1352