Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
06
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցներին: «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում: Երիտասարդները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանն ու արարողակարգային դերին: Այնուհետև ծրագրի մասնակիցները հանդիպել են նախագահ Վահագն Խաչատուրյանին:...
06
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար Շարաֆին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար Շարաֆին։ Նախագահը, ողջունելով հյուրին Հանրապետության նախագահի նստավայրում, խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին, վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին և փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին։ Նա նաև...
05
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ այցելել է Գյումրի
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակներում այցելել են Գյումրի, որտեղ հարգանքի տուրք են մատուցել 1988 դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին և ծաղկեպսակներ զետեղել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ Այնուհետ Նախագահները, վարչապետը , ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և երկրի բարձր ղեկավարության ներկայացուցիչներ ներկա են գտնվել «Երաժշտական կամուրջ....
05
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեռ Դե Ռուվերին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեռ Դե Ռուվերին։ Նախագահը ողջունել է հյուրին Երևանում՝ նշելով, որ նրա այցը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի և Բելգիայի միջև ձևավորված ամուր բարեկամության և փոխվստահության վրա հիմնված համագործակցության մասին։ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ...
05
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամմերին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Կարլ Նեհամմերին։ Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով բանկի կարևոր դերը երկրի տնտեսական արդիականացման և բարեփոխումների օրակարգի առաջմղման գործում։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ԵՆԲ-ն շարունակում է մնալ Հայաստանի հուսալի գործընկերներից մեկը՝ ուղղված ենթակառուցվածքային և զարգացման...
05
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։ Ելույթներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեը: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ պատվավոր հյուրեր։
1
...
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
...
1349