Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
11
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակներում նախագահական նստավայր այցելած Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների: Սովորողները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը...
09
05, 2026
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Վահագն Խաչատուրյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
08
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Մարկո Ռոմոլիին։ Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և մաղթանքների համար և նշել, որ իր առաքելության ընթացքում ջանքեր կգործադրի հարաբերությունների հետագա ամրապնդման ու ընդլայնման համար: Հանդիպման ընթացքում...
08
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և պատվիրակության անձնակազմին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք։ Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին...
08
05, 2026
Լատվիայի Հանրապետության նախագահ և Հայաստանի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարություն
2026 թվականի մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսը առանձնազրույցի և պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումների արդյունքում նախագահներն ընդունել են նաև համատեղ հայտրարություն: Նախագահները նշել են Հայաստանի և Լատվիայի միջև կառուցողական և բարեկամական հարաբերությունները և իրենց վճռական հանձնառությունն են հայտնել՝ շարունակելու առավել ամրապնդել քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերը և...
07
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետի արձակուրդ մեկնելու նախօրեին նախագահը հաջողություններ է մաղթել կառավարությանը և վարչապետին՝ առաջիկա ընտրությունների կազմակերպման և անցկացման կարևոր ու պատասխանատու գործում։ Նախագահը հույս է հայտնել, որ կառավարությունն ու համապատասխան մարմինները բոլոր ջանքերը կգործադրեն՝ ապահովելու թափանցիկ, ազատ և ժողովրդավարության սկզբունքներին ու պահանջներին համահունչ ընտրությունների...
1
...
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
...
1349