15
09, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։

Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստը բացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հանդես գալով ողջույնի խոսքով և մաղթելով արդյունավետ աշխատանք:

Նիստի ընթացքում ներկայացվել է Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունը: Այնուհետև աշխատանքային ձևաչափով քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված հարցերը։ 

← Վերադառնալ