Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
18
02, 2026
Ի պատիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի անունից տրվել է պաշտոնական ճաշ
Ի պատիվ պետական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի բաժակաճառը. «Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է գտնվել այս գեղեցիկ և պատմական երկրում՝ Հունաստանի Հանրապետությունում։ Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մեծարգո պարոն նախագահ, և Հունաստանի բարեկամ...
18
02, 2026
Նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Կոստանտինոս Տասուլասի ներկայությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Հանրապետության նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հունաստանի նախագահական նստավայրում նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Կոստանտինոս Տասուլասի ներկայությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հայկական և հունական կողմերից հուշագիրը ստորագրել են համապատասխանաբար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի թվային կառավարման նախարարի տեղակալ Խրիստոս Դերմենտզոպոուլուսը։
18
02, 2026
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Պետական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր: Նախագահ Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել հավերժական կրակի մոտ:
18
02, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրվել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»
Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասը պետական այցով Աթենքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին պարգևատրել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»։ Իր հերթին նախագահ Վահագն Խաչատուրյանն իր գործընկերոջը պարգևատրել է «Փառքի շքանշանով»։ Պարգևատրումից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում։
18
02, 2026
Կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը
Հունաստանի նախագահական նստավայրում կայացել է պետական այցով Աթենքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։ Հանդիպման մեկնարկին նախագահ Տասուլասը շեշտել է, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված հարաբերությունները քաղաքական հարթությունում ունեն անխոչընդոտ և դինամիկ զարգացում։ Նրա գնահատմամբ՝ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը պետք է նոր խթան հաղորդի...
18
02, 2026
Հունաստանի նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը
Հունաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Աթենք ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի առանձնազրույցը։ «Հունաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն` պայմանավորված երկու երկրների քաղաքակրթական, մշակութային կապերով» ,- առանձնազրույցի մեկնարկին նշեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։...
1
...
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
...
1337