• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 15
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է միության ընթացիկ ծրագրերը, առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունն՝ ուղղված կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով հայկական ժառանգության պահպանմանը:...
  • 15
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուռնակիսին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուռնակիսին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուռնակիսին: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման կարևորությանը, առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը: Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների շուրջ:
  • 15
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն երկուստեք համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կնպաստեն հայ-լիտվական օրակարգի ընդլայնմանն ու հետագա խորացմանը: Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի ոլորտներում:
  • 14
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցին: Հանդիպմանը գոհունակությամբ արձանագրվել է, որ հայ-շվեյցարական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան և հեռանկարային են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կապերի խորացման համար։ Զրուցակիցները խոսել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի մասին:
  • 14
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-արգենտինյան երկկողմ բազմաբնույթ հարաբերություններն առավելագույնս խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, սպորտի բնագավառներում, ինչպես նաև բազմակողմ հարթակներում։ Ընդգծվել է, որ Արգենտինայի մեծաթիվ և ազդեցիկ հայ համայնքն իր գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու...
  • 13
    04, 2022
     Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին և դեսպանատան առաջին քարտուղար Մարկոս Չանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Զրուցակիցները նշել են, որ Հայաստանը և Գերմանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, մասնավորապես,...
1
...
204
205
206
207
208
209
210
211
212
213
214
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: