Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
26
05, 2022
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը
Երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
25
05, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Քննարկվել են հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում փոխշահավետ գործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորվել են տարբեր մակարդակներում շփումների և փոխայցելությունների...
25
05, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ և մաղթել է հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերն ունեն առանձնահատուկ ջերմություն և փոխադարձ...
25
05, 2022
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը
Մայիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միլո Ջուկանովիչի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: Չեռնոգորիայի...
25
05, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարաթնամի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարաթնամի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների, պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ։ Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա բարձր տեխնոլոգիաների, գիտության և...
25
05, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ: Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Վահագն Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների,...
1
...
204
205
206
207
208
209
210
211
212
213
214
...
1347