Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
20
04, 2021
Եկել եմ իմ աչքերով տեսնելու այն, ինչի մասին լսում եմ․ նախագահ Արմեն Սարգսյանը Գորիսի քաղաքապետարանում հանդիպել է մի շարք համայնքների ղեկավարների հետ
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյանի և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Սյունիք այցը...
19
04, 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծանոթացել է Սյունիքի մարզի Տեղ, Խնածախ, Խոզնավար և Վաղատուր բնակավայրերի խնդիրներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզի սահմանամերձ Խնածախ բնակավայր: Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել և զրուցել են բնակիչների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել նրանց խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաև մարդու իրավունքներին: Բնակիչները մասնավորապես նշել են, որ որոշ տարածքներ,...
19
04, 2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի սահմանային բնագիծ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համատեղ աշխատանքային այցով այսօր ժամանել է Սյունիքի մարզ։ Նախագահն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել սահմանային բնագծին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին, զրուցել սահմանային բնագիծը պահող զինծառայողների հետ: Հանրապետության նախագահը գերազանց ծառայության համար մի խումբ զինծառայողների պարգևատրել է անվանական...
17
04, 2021
Հայտարարություն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին: Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի...
17
04, 2021
Հայաստանն ի վերջո պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ. նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփել է իր պաշտոնական այցը Վրաստան
Լրագրողների հետ զրույցում ամփոփելով պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ, լինելով փոքր պետություն, չափը, այսպես ասած, կոմպենսացնելու, հավասարակշռելու համար պետք է շատ ակտիվ լինել, մասնավորապես, արտաքին քաղաքականության ոլորտում: «Մենք ուրիշ այլընտրանք չունենք, բացի շատ ակտիվ, եռանդով լցված արտաքին քաղաքականություն ունենալը», -ասել է նախագահը: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է այդպիսի քաղաքականություն վարի ամբողջ սպեկտրով՝ գերտերություններից...
16
04, 2021
Վարդան Գրեգորյանն իր ազգի նվիրյալն էր, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ
Շատ ցավալի լուր ստացա. վախճանվել է ամերիկյան ժամանակակից մտքի և հայկական աշխարհի փայլուն դեմքերից մեկը՝ կրթության ու մշակույթի նվիրյալ, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, նախկինում Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահ, ԱՄՆ նախագահի «Ազատության» մեդալակիր և իմ վաղեմի բարեկամ Վարդան Գրեգորյանը: Վարդան Գրեգորյանը, ում օրեր առաջ և հենց իր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին,...
1
...
208
209
210
211
212
213
214
215
216
217
218
...
1250