Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
14
04, 2021
Արցախի Հանրապետության մի խումբ հանրային ծառայողներ այցելել են Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր
Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Արցախի Հանրապետության մի խումբ հանրային ծառայողներ: Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նրանք շրջել են նախագահական նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանը և աշխատանքային հնարավորություններին, տեղեկացել Հանրապետության նախագահի ինստիտուտի գործառույթներին և նախագահի սահմանադրական լիազորություններին: Շրջայցից հետո Արցախից ժամանած հանրային ծառայողները հանդիպել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար...
14
04, 2021
Նախագահ Սարգսյանն ընդունել է մի շարք կուսակցությունների ղեկավարների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր-նախագահ Գուրգեն Արսենյանին, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանին և «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Նշված կուսակցություններն Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների...
13
04, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, քաղաքագետ Արա Պապյանին: Կենտրոնի ղեկավարը տեղեկություններ է ներկայացրել իրենց գործունեության և ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայկական հարցի իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Նա նշել է, որ կենտրոնը դեռևս մեկ տասնամյակ առաջ առաջին անգամ տպագրել է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի...
12
04, 2021
Անխոնջ հոգեւորականը, գիտնականը, մանկավարժը և արվեստագետը հոգով ու մտքով ամուր կապված էր Հայրենիքի հետ. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Հայր Հարությունը այսօրվա հայ իրականության մեջ ամենահայտնի անուններից է՝ շնորհիվ իր ապրած հագեցած կյանքի և բեղուն գործունեության: Մուսալեռցի ծնողների զավակը աչք է բացել Բեյրութում՝ 1937 թվականին, իսկ 1950 թվականից ի վեր իր կյանքը կապել է Վենետիկի Մխիթարյան միաբանության հետ: Միաբանության ուշիմ և տաղանդավոր...
12
04, 2021
Հայտարարություն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների մասին
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. մարտի 22-ին: Հանրապետության նախագահը Օրենքը քննարկել է արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի հետ և ստացել նրանց պարզաբանումները: Օրենքը քննարկվել է նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան...
09
04, 2021
Մարդ, որը հայրենապաշտության և հայրենասիրության ինքնատիպ օրինակ էր. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ. «Հայաստանն ու հայ ժողովուրդը կորցրեցին լավագույն զավակներից մեկին. վախճանվել է ամերիկահայ հայտնի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանը: Մարդ, որը հայրենապաշտության և հայրենասիրության ինքնատիպ օրինակ էր: Մարդ, որի համար Հայաստանը պարզ զգացմունքի Հայրենիք չէր, այլ՝ անկեղծ նվիրումի և հավատարմության նպատակակետ, որին ծառայեց մինչև իր կյանքի վերջը, ծառայեց...
1
...
211
212
213
214
215
216
217
218
219
220
221
...
1250