Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
07
06, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Հրանտ Եպիսկոպոսյանի գլխավորությամբ: Հյուրերը ներկայացրել են կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, ընթացիկ գործունեությունը: Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ:
06
06, 2021
Սփյուռքի և Հայաստանի միջև պատեր չպետք է լինեն, մենք բոլորս պետք է ապրենք որպես մեկ ընտանիք. նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Մեզ համար շատ կարևոր են բարեկամները: Կենտրոնական Ասիայում քաղաքական առաջնորդը Ղազախստանն է, - անդրադառնալով Ղազախստան իր այցին՝ մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանը, -երկիր, որը մեզ հետ միասին ՀԱՊԿ անդամ է, նույն Եվրասիական տնտեսական համակարգում է ապրում: Երկիր է, որը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունի...
05
06, 2021
Անհրաժեշտ է աշխատել հստակ ծրագրերի մշակման ուղղությամբ. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարի հետ
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարար Բեյբութ Աթամկուլովի հետ: Քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ երկկողմ հարաբերությունները տնտեսապես ավելի ամրապնդելու, առկա ներուժը լիարժեք իրացնելու առումով անելիքները շատ են, անհրաժեշտ է աշխատել հստակ ծրագրերի մշակման...
04
06, 2021
Վիլեն Գալստյանի ստեղծած փայլուն կերպարներն ընդմիշտ կմնան հայ պարարվեստի պատմության մեջ. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է մեծ արտիստի ընտանիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա բալետի հայ մեծանուն արտիստ, պարուսույց, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան մասին: Վիլեն Գալստյանի բալետային գործունեությունը մի ամբողջ ստեղծագործական դարաշրջան էր, որը հարստացրեց թե՛ հայրենական, թե՛ համաշխարհային բալետը: Նրա՝ հրաշալի մենակատարի և տաղանդավոր բեմադրիչի արվեստով ու վարպետությամբ...
04
06, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ, հանդիպել հիմնադրամի տնօրեն Դարիգա Նազարբաևայի հետ: Հիմնադրամի նպատակը նորարարական մոտեցումների ներդրումն է կրթական համակարգում։ Այն երկու բուհերի՝ Միջազգային բիզնեսի համալսարանի և Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համալսարանի համահիմնադիրներից է։ Հիմնադրամի ղեկավարությամբ ստեղծվել և...
04
06, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Դպրոցական կյանքի վերջին զանգն ազդարարում է նորի սկիզբը: Այսօրվանից ձեզ համար սկսվում է ավելի հասուն կյանքի ճանապարհը, որը ձեզնից յուրաքանչյուրին կտանի տարբեր ուղղություններով՝ ոմանց դեպի նոր ուսումնառություն, ոմանց՝ արդեն իսկ դեպի աշխատավայր, ոմանց՝ մշակույթի աշխարհ, ոմանց՝ զինվորական ծառայության: Մի վարանեք ունենալ ամենատարբեր երազանքներ, և թող այսօր սկիզբ դրվի ձեր այդ նոր երազանքների իրականացմանը: Ինչ ճանապարհ էլ, ինչ...
1
...
221
222
223
224
225
226
227
228
229
230
231
...
1280