• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 17
    01, 2022
    Քննարկվել են Հայաստանում  ներդրումներ կատարելու հնարավորությունները. նախագահ  Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրենի հետ Քննարկվել են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրենի հետ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։ Mubadala Investment Company-ն խոշոր ներդրումային ընկերություն է, որը կառավարում է ակտիվների և ներդրումների բազմազան պորտֆել Արաբական Միացյալ Էմիրություններում և արտերկրում: Ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում և ներդրումներ կատարում բարձր...
  • 17
    01, 2022
    Նախագահ Արմեն Սարգսյանը «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում ​ այցելել է Հայաստանի տաղավար
​ Նախագահ Արմեն Սարգսյանը «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում ​ այցելել է Հայաստանի տաղավար ​ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում այսօր հյուրընկալվել է Հայաստանի տաղավարում։ Նախագահ Սարգսյանը ​շրջել է տաղավարում, ծանոթացել ​ ներկայացված ցուցադրություններին։ «Էքսպո 2020 Դուբայ»-ում մեր երկիրը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական...
  • 17
    01, 2022
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Դուբայում ՝ «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում։ «Աբու Դաբի կայունության շաբաթվա» բացմանը ներկա են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ...
  • 17
    01, 2022
    Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱՄԷ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Wizz Air Abu Dhabi-ին թռիչքներ կսկսի դեպի Երևան Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱՄԷ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Wizz Air Abu Dhabi-ին թռիչքներ կսկսի դեպի Երևան Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան: Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄԷ միջև...
  • 16
    01, 2022
    Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱՄԷ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ 200 մեգավատտ հզորության նախագիծ իրականացնելու վերաբերյալ Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱՄԷ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ 200 մեգավատտ հզորության նախագիծ իրականացնելու վերաբերյալ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծելով, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայումս «Մասդար»...
  • 16
    01, 2022
    Ապագային միտված համագործակցություն. հայ-էմիրաթական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ Ապագային միտված համագործակցություն. հայ-էմիրաթական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ: Հանդիպման օրակարգում առանցքային են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունությանը վերաբերող հարցերը: Հայաստանի նախագահն անդրադարձել է Արցախի հարցին, պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին: Խոսելով պատերազմի...
1
...
206
207
208
209
210
211
212
213
214
215
216
...
1326
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: